2009թ. հունիսի 1-ից Յունիթելի մատուցած ծառայությունների համար կարող եք վճարել և/կամ կատարել կանխավճար TelCell ավտոմատ տերմինալների միջոցով, որոնք տեղակայված են ՀՀ ողջ տարածքում: Տերմինալից կարելի է օգտվել օրվա ցանկացած ժամի: Վճարումները կատարվում են ՀՀ դրամով, սկսած 100 դրամից; TelCell-ի տերմինալների միջոցով կատարված վճարումների դիմաց գանձվում է 0% միջնորդավճար:
Բաժանորդներին
Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է զանգահարել բաժանորդների սպասարկման կենտրոն 500-185 հեռախոսահամարով և գրանցել Ձեր հեռախոսահամարը: Ի դեպ, ներկայումս գործում է անժամկետ ակցիա և TelCell-ի տերմինալների միջոցով կանխավճար կատարելու և հաշիվը լիցքավորելու դեպքում տվյալ բաժանորդին կտրամադրվի նաև մուտքագրված գումարի 10%-ի չափով բոնուս:
Ծածկագրով օգտվողներին
TelCell-ի տերմինալների միջոցով կարող եք գնել Յունիթելի ցանկացած արժողությամբ (սկսած 100 դրամից) կանխավճարային քարտերի ծածկագրեր (PIN կոդ):
Ի դեպ, ներկայումս գործում է անժամկետ ակցիա և ծածկագրի գնորդին կտրամադրվի մուտքագրված գումարի 10%-ի չափով բոնուս: