Ստորև բերված են այն հարցադրումներն իրենց պատասխաններով, որոնք հաճախ են առաջանում մեր հաճախորդների մոտ:
1. Ինչպես զանգահարել Երևանից, Գյումրիից, Վանաձորից, մարզերից
Եթե Ձեր հեռախոսակայանը թվային է, համոզվեք որ Ձեր հեռախոսը նույնպես գտնվում է թվային ռեժիմի վրա.
Եթե այո, ապա կատարեք հետևյալ քայլերը
Քայլ 1: Զանգահարեք 21-53-00 (Երևանում), կամ 5-99-60 (Գյումրիում), կամ 3-99-60 (Վանաձորում) ավտոմատ հեռախոսակայանին,
Քայլ 2:: Կատարեք լեզվի ընտրություն` սեղմելով համապատասխան թվանշանը.
Հայերենի համար` 1, ռուսերենի համար` 2, Անգլերենի համար` 3,
Քայլ 3: Մուտքագրեք ծածկագիրը (PIN կոդը), այնուհետև սեղմեք #,
Քայլ 4: Հավաքեք արտերկրի հեռախոսահամարը, ապա սեղմեք #,
Քայլ 5: Մեկ այլ զանգ կատարելու համար սեղմեք ✱✱ և կատարեք քայլ 4-ի գործողությունները:
✱ Բաժանորդագրված հաճախորդների համար Քայլ 2-ը և Քայլ 3-ը անելու անհրաժեշտություն չկա: