Dial-Up ծառայությունը հաճախորդին հնարավորություն է տալիս համակարգչի և հեռախոսագծի միջոցով միանալ ինտերնետ ցանցին: Օգտվելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ձեր համակարգիչն ունենա հեռախոսագծին միացված մոդեմ:
Յունիթել ընկերության Dial-up ծառայությունից կարող են օգտվել Երևան քաղաքում: Դրա համար անհրաժեշտ է ձեռք բերել 500, 1000 և 2000 դրամ անվանական արժեքով Dial-up քարտեր կամ բաժանորդագրվել` զանգահարելով բաժանորդների շուրօրյա սպասարկման կենտրոն 500-185 հեռախոսահամարով:
Բաժանորդագրված հաճախորդները կունենան իրենց անհատական Dial-up հաշիվը, որի լիցքավորումը կատարվում է հեռախոսով, իսկ գումարը վճարվում է տեսուչին 10 օրվա ընթացքում: Տեսուչի այցն անվճար է:
Յունիթելի Dial-up ծառայության համարն է 21-18-18
Dial-up ծառայության հետ կապված ցանկացած խնդիր կամ առաջարկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել Յունիթելի բաժանորդների շուրջօրյա սպասարկման կենտրոն` 500-185 հեռախոսահամարով: