Եթե դուք հաճախ եք օգտվում միջազգային հեռախոսակապից, ապա Փաթեթ ՔԱՂԱՔԱՅԻՆ-ը հնարավորություն կտա Ձեզ խնայելու Ձեր ժամանակն ու միջոցները: Այս փաթեթը շահավետ է Երևանում, Գյումրիում և Վանաձորում գործող իրավաբանական անձանց համար, որոնք ծառայությունից կարող են օգտվել Յունիթելի շուրջօրյա գործող լոկալ հեռախոսակայաններից:
Բաժանորդագրվելու կարգն ու առավելությունները
Կնքում եք պայմանագիր Յունիթելի հետ,
Յունիթելի ավտոմատ համակարգում գրանցվում եք առանց նախնական գումար պատվիրելու և ստանում եք անսահմանափակ խոսելաժամանակ,
Փաթեթում կարող են ընդգրկվել մեկից ավելի հեռախոսահամարներ: Ցանկության դեպքում նրանցից յուրաքանչյուրի համար կբացվի առանձին հաշիվ, ինչը հնարավորություն կտա ձեզ վերահսկելու յուրաքանչյուր հեռախոսահամարից կատարված զանգերը :
Զանգահարում եք աշխարհի ցանկացած երկրի ֆիքսված և բջջային հեռախոսահամարներին գործող սակագներից 10% զեղչված գներով:
Մատուցված ծառայությունների համար վճարում եք կանխիկ կամ փոխանցումով:
Կատարված բոլոր զանգերը և վճարումներն արտացոլվում են www.unitel.am կայքում և Դուք ցանկացած ժամանակ կարող եք ստանալ Ձեր հաշվի ողջ ինֆորմացիան:
Ցանկացած խնդրի կամ առաջարկության դեպքում խնդրում ենք զանգահարել Յունիթելի բաժանորդների շուրջօրյա սպասարկման կենտրոն` (010) 500-185, (0312) 5-79-59, (0322) 4-51-77 հեռախոսահամարով: