Home/ Մեր մասին

Մեր մասին

Յունիթելը ժամանակակից ինտերնետային հեռախոսային ծառայություններ մատուցող և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կազմակերպություն է, որը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում 2007 թվականին: Յունիթել ՍՊԸ նպատակն է` պատշաճ կերպով իր հաճախորդներին տրամադրել բարձր որակի անխափան հեռախոսակապ:

Հիմնադրումից ի վեր Յունիթելը հավատարիմ է մնում իր ստանձնած առաքելությանը` անընդհատ կատարելագործելով իր կողմից մատուցվող ծառայությունների որակն ու պահպանելով մատչելի գները, ինչը Յունիթել ընկերության մրցակցային առավելությունն է: Ընկերությունն անհատական վերաբերմունք է ցուցաբերում իր յուրաքանչյուր հաճախորդին` ձգտելով հնարավորինս բավարարել սպառողի լայնածավալ պահանջմունքները, որոնք կապված են ժամանակակից հեռախոսային ծառայությունների մատուցման հետ: Այս խնդիրը լուծելու համար ստեղծվել է բաժանորդների շուրջօրյա սպասարկման կենտրոն, որտեղ աշխատող արհեստավարժ օպերատորների աջակցությամբ լուծվում է ընկերության մատուցած ծառայությունների հետ կապված ցանկացած խնդիր:

Ներդրված նորագույն տեխնոլոգիաների, պրոֆեսիոնալ աշխատողների և կազմակերպված մենեջմենթի շնորհիվ Յունիթելի կողմից մատուցվող ծառայություններն ու առաջարկվող ապրանքանիշերի ցանկն անընդհատ ավելանում է: Յունիթելի կայուն զարգացման գրավականը ընկերության պարզ ու ակնհայտ պրոֆեսիոնալ լինելն է և ճշմարտություն է, որ մենք արժանի ենք մեր անձնակազմին և հաճախորդներին:

Սա միայն երևակայություն չէ, սա մեր պարտավորությունն է:

Շնորհակալություն Յունիթելի հանդեպ ցուցաբերած Ձեր հետաքրքրության և վստահության համար: